211652_close_icon

Կարեն Հեքիմյան. Եթե ոստիկանը ձերն է, դուք ևս դառնում եք օրվա իշխանության կամակատարը

views-count2123 դիտում article-date 23:37 20-09-2020
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին մի քանի տասնամյակում ընդդիմության բոլոր հանրահավաքներում (միգուցե բացառություն են «Սասնա Ծռեր»-ի հանրահավաքները) կազմակերպիչները հանրահավաքների մասնակիցների մեջ սերմանում են «ոստիկանը մերն է», «ենթարկվեք ոստիկանության օրինական պահանջին» մտքերը: Երբեք դա չեմ հասկացել: Եթե ոստիկանը, որը միշտ հանդիսանում է օրվա իշխանության կամքի արտահայտողը, ձերն է և դուք ենթարկվում եք վերջինիս պահանջներին, որոնք օրինական եք համարում, ապա դուք ևս դառնում եք օրվա իշխանության կամակատարը: Այդ դեպքում ինչի՞ն եք դուք դեմ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր