211652_close_icon
views-count1275 դիտում article-date 10:08 13-09-2020

Նաոմի Օսական հաղթեց թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում

Նյու Յորքում ավարտվեց թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղի մրցաշարը։ Եզրափակիչում հանդիպեցին Նաոմի Օսական ու Վիկտորիա Ազարենկան։ Գրում են ամերիկյան լրատվամիջոցները։ Առաջին սեթում Բելառուսը ներկայացնող թենիսիստը գերազանց տեսք ուներ ու հաղթեց 6-1 հաշվով։ Երկրորդ կեսի միջնամասում Օսական կարողացավ գտնել իր խաղն ու բեկել հանդիպման ընթացքը։ 6-3 հաշվով ճապոնացի թենիսիստը կարողացավ վերցնել երկրորդ սեթը։ Վճռորոշ սեթում Օսական ավելի լավ տեսք ուներ ու հաղթեց 6-3 հաշվով։ Այսպիսով, Օսական հաղթեց Ազարենկային 1-6, 6-3, 6-3 հաշվով ու նվաճեց կարիերայի Մեծ սաղավարտի 3-րդ մրցաշարն ու 2-րդ անգամ դա արեց US Open-ում։ Հավելենք, որ կիրակի երեկոյան կայանալու է տղամարդկանց մենախաղի եզրափակիչը։ Միմյանց դեմ մրցելու են Ալեքսանդր Զվերևն ու Դոմինիկ Տիմը։

Նմանատիպ նյութեր