211652_close_icon
views-count2451 դիտում article-date 21:09 25-06-2021

Davis Cup. Թենիսի Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թենիսի Հայաստանի հավաքականը Հս. Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող Davis Cup-ի 4-րդ ենթախմբում մրցեց Ադրբեջանի ընտրանու հետ։

Մենախաղում առաջին խաղում Սեդրակ Խաչատրյանը երկու սեթում 6-3, 6-0 հաշվով առավելության հասավ Էլվին Հաշիմովի նկատմամբ։ Մյուս խաղում Միքայել Ավետիսյանը 2 սեթում զիջեց Տամերլան Ազիզովին։

Զուգախաղում Սեդրակ Խաչատրյան/Հենրիկ Նիկողոսյան զույգը առավելության հասավ Հաշիմով/Ազիզով զույգի նկատմամբ։ Հայաստանի հավաքականը հաղթեց 2-1 հաշվով։

Հայաստանի հավաքականն առաջին տուրում 2-1 հաշվով հաղթել էր Ալբանիայի ընտրանուն։ Մյուս տուրում մեր մրցակիցը Մոնտենեգրոն է։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր