211652_close_icon

Նաոմի Քեմփբլը պայուսակով լրագրողի գլխին հարվածելու համար ֆինանսական փոխհատուցում կվճարի

views-count1638 դիտում article-date 18:40 22-07-2014
Աշխարհահռչակ ֆոտոմոդել Նաոմի Քեմփբլը, ով երբևիցե անմասն չի մնում սկանդալներից, ֆինանսական փոխհատուցում կվճարի լուսանկարիչ Գաետանո դի Ջովաննիին, ում գլխին 2009 թվականին հարվածել էր պայուսակով: Այս մասին գրում է բրիտանական Metro թերթը: 2013 թվականին Ջովաննին սուպերմոդելի դեմ դատական հայց էր ներկայացրել, քանի որ ստացած հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նա մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում: «Սկզբում նա ինձ հարվածեց պայուսակով, գոռգոռաց, այնուհետ փորձեց հարվածել դեմքիս»,-ասել է լուսանկարիչը և հավելել, որ Քեմփբլին փորձել են հետ պահել նույնիսկ նրա թիկնապահները և նախկին ամուսինը՝ ռուս միլիարդատեր Վլադիմիր Դորոնինը: Քեմփբլը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ Ջովաննին հետապնդում էր իրեն: Փոխհատուցվող գումարի չափը չի հրապարակվում:

Նմանատիպ նյութեր