2478 դիտում
14:04 03-09-2020
Նոր համաձայնագիր. Ղազախստանից Հայաստան նավթամթերքների առաքումը կազատվի մաքսատուրքից
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այս համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի եւ Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման կողմերի հետաքրքրվածությամբ:
Սույն Համաձայնագրով Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան ազատվում է մաքսատուրքի գանձումից:
Համաձայնագրով կողմերի իրավասու մարմինները՝
մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը կազմում են հաջորդ տարվա Հայաստանում Ապրանքների ներքին սպառման արտադրության, ներմուծման և արտահանման հաշվեկշիռը ՀՀ տարածքում, այդ թվում՝ Ղազախստանից և Ռուսաստանից Ապրանքների առաքման ծավալները,
միջգերատեսչական արձանագրության կնքմամբ հաստատում են Ղազախստանից Հայաստան առաքվող Ապրանքների ցանկը:
Սույն Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա երկու երկրների մեջ զարգացնել երկարատև առևտրատնտեսական հարաբերություններ:
Սույն Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:
Նմանատիպ նյութեր
3486 դիտում
13:51 18-04-2017
Էլեկտրաէներգիայի առաքումը Վրաստան ակտիվանում է
1559 դիտում
08:24 19-08-2015
Համաշխարհային շուկայում նավթը օրեցօր էժանանում է, սակայն Հայաստանում նավթամթերքների գինը բարձրանում է. ՀԺ
2319 դիտում
13:20 13-10-2016
Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ նավթամթերքների շահագործման վերաբերյալ համաձայնագիրը
Այս բաժնից
352 դիտում
18:50 07-05-2024
Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
382 դիտում
18:38 07-05-2024
ՀՀ վարչապետն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին
343 դիտում
18:25 07-05-2024
Մնացական Սաֆարյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ