Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ նավթամթերքների շահագործման վերաբերյալ համաձայնագիրը
Ռուսաստանը դադարեցրել է Ուկրաինայի հետ նավթամթերքների շահագործման մասին կնքված համաձայնագրի իրագործումը։ Այդ մասին համապատասխան որոշումը հրապարակվել է ՌԴ կառավարության կայքում, հաղորում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել էր 1995 թվականի հուլիսի 26-ին, Մոսկվայում։ Նրանով նավթամթերքները փոխադրվում էին հետևյալ խողովակաշարով՝ Սամարա-Արևմտյան ուղղություն և Գրոզնի-Արմավիր-Աշխատանքային՝ անցնելով Ուկրաինայի տարածքով և շահագործման ենթարկվելով «Транснефтепродукт»-ի դուստր ձեռնարկության կողմից։
Փաստաթղթում նաև ասվում է, որ 2016 թվականի փետրվարին այն հատվածները, որոնք գտնվում են Ուկրաինայի տարածքում, վաճառվել են շվեյցարական International Trading Partners AG ընկերությանը։
Գործաքը հավանության է արժանացել ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից 2015 թ-ի հոկտեմբերի 16-ին և Ուկրաինայի Հակամենաշնորհային հանձնաժողովի կողմից նույն թ-ի դեկտեմբերի 22-ին, ինչի հետ կապված՝ ռուսական կողմի մասնակցությունը համաձայնագրին անպատակ է։ Այդ մասին ասված է փաստաթղթում։