1718 դիտում
08:24 19-08-2015
Համաշխարհային շուկայում նավթը օրեցօր էժանանում է, սակայն Հայաստանում նավթամթերքների գինը բարձրանում է. ՀԺ
«Հայկական ժամանակը» գրում է. «Համաշխարհային շուկայում նավթը օրեցօր էժանանում է՝ սահմանելով նորանոր հակառեկորդներ, սակայն Հայաստանում նավթամթերքների գինը բարձրանում է: Վերջին երկու ամիսների ընթացքում բենզինը ՀՀ-ում թանկացել է մոտ 2.5 տոկոսով։
Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Եվրոպայում անցած երկու ամիսների ընթացքում բենզինը էժանացել է շուրջ 6 տոկոսով, իսկ Ռուսաստանում՝ մոտ 20 տոկոսով։ Այս տարվա հունվարից Հայաստան ներկրվող բենզինի հիմնական մասը ռուսական ծագման է։ Հայաստանում բենզինի թանկացման հիմնական պատճառներից մեկն այն է, որ հայկական շուկայում բենզինի գնի ձևավորման առումով գլխավոր դերը պատկանում է ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությանը, որը ՌԴ-ից բենզինի արտահանման հարցում ունի բացարձակ մոնոպոլիա և կամայական գներ է թելադրում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1117 դիտում
16:45 04-09-2015
Նավթը էժանանում է ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի տվյալների հրապարակմանն ընդառաջ
2717 դիտում
12:05 22-09-2015
Նավթը կրկին էժանանում է
2741 դիտում
12:35 13-04-2017
Brent նավթը թանկանում է, WTI-ը՝ էժանանում
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»