Առջևում ազատության օրեր են. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ Գագիկ Ծառուկյանին
ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել․
«Ծառուկյա՛ն ջան,
Սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ 70-ամյակի առթիվ:
Մենք միասին երկար տարիներ քաղաքական բարդ, փորձություններով և դժվարություններով ճանապարհ ենք անցել, որի ամենամեծ ձեռքբերումն ինձ համար 18 տարվա ընթացքում ձևավորված մարդկային հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և ընկերության պատմությունն է։
Այսօր ճակատագրի բերումով երկուսս էլ հայտնվել ենք անազատության մեջ` քաղաքական բանտարկյալի կարգավիճակում։
Բոլորի համար պարզ է, որ այս փուլում երկուսս էլ ունենք այս կարգավիճակը՝ ելնելով մեր ուժեղ կամքի, սկզբունքներին անդավաճան մնալու, արժանապատվության բարձր զգացում ունենալու և անկոտրում մնալու որակներից:
Միանշանակ կան արժեքներ, որոնք չեն սահմանափակվում այս պատերով ու ճաղերով:
Ծառուկյան ջան, տարիների փորձառությանը, մարդկային արժանապատվությանը, անցած ճանապարհին գումարվում են նաև այս օրերին հաղթահարված դժվարությունները:
Ավագ ընկեր ջան, մաղթում եմ Քեզ և Քո ընտանիքին տոկունություն, ամուր կամք, առողջություն և ուժ՝ արժանապատվորեն հաղթահարելու այս դժվարին ժամանակահատվածը։
Համոզված եմ, որ առջևում ազատության, խաղաղության և նոր հնարավորությունների օրեր են։
Վստահ եմ՝ արդարությունն անպայման գալու է…»,- ասվում է ուղերձում։