211652_close_icon

Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը

views-count1301 դիտում article-date 12:11 31-08-2020
Դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ ամուսնուն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հետազոտության ենթարկելու և հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Ըստ դիմողի՝ ամուսինը պատիժ է կրում փակ ուղղիչ հիմնարկում և ունի մի շարք առողջական խնդիրներ: Նախկինում ունեցել է նաև 2-րդ խմբի հաշմանդամություն: Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով, սակայն որևէ պատասխան չի ստացել: Պաշտպանի աշխատակազմում սկսվել է գրավոր քննարկման ընթացակարգ: Բողոքում բարձրացված հարցերի կապակցությամբ գրություն է հասցեագրվել իրավասու պետական մարմիններին: Արդյունքում, քաղաքացին տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, միաժամանակ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու արդյունքում նրա նկատմամբ սահմանվել է երկրորդ խմբի հաշմանդամություն:

Նմանատիպ նյութեր