2140 դիտում
14:15 22-11-2017
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության խումբը
Հաշմանդամության խմբի փոփոխությունից դժգոհ քաղաքացին դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Դիմումատուի հայտնած տեղեկությունների համաձայն՝ վեց տարի շարունակ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում իր նկատմամբ սահմանվել է հաշմանդամության 2-րդ խումբ։
Այս տարի ևս այն երկարացվել է մեկ տարի ժամկետով, սակայն փորձաքննությունից երկու ամիս անց զանգահարել են, կանչել վերափորձաքննության և արդյունքում՝ սահմանել հաշմանդամության 3-րդ խումբ։
Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում գրություն է հասցեագրվել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քաղաքացու նկատմամբ հաշմանդամության 3-րդ խումբ սահմանելու հիմնավորվածության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով։ Առաջարկվել է նաև քննարկել հանձնաժողովի ընդլայնված կազմով վերափորձաքննություն իրականացնելու հարցը։
Արդյունքում, տեղի է ունեցել բժշկասոցիալական վերափորձաքննություն և արձանագրվել է քաղաքացու առողջական վիճակի վատթարացում, ինչով պայմանավորված էլ վերականգնվել է քաղաքացու հաշմանդամության 2-րդ խումբը:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
1422 դիտում
12:31 10-01-2019
Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է անձի հաշմանդամության խումբը
1214 դիտում
12:11 31-08-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է դատապարտյալի հաշմանդամության խումբը
1428 դիտում
13:12 19-01-2022
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխվել է քաղաքացու հաշմանդամության խումբը
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ