211652_close_icon
views-count29680 դիտում article-date 10:46 20-08-2020

Ավտովթար Շիրակի մարզում․ Արթիկ քաղաքում բախվել են Mercedes-ն ու 06-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, օգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում Արթիկ քաղաքի Ղարիբջանյան - Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում բախվել են Քուչակ գյուղի բնակիչ 25-ամյա Ժորա Գ-ի վարած Mercedes մակնիշի և Արթիկ քաղաքի բնակիչ 27-ամյա Միսակ Մ-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի ուղևորներ՝ Արթիկ քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Սիրվարդ Վ․-ն և 24-ամյա Մարիա Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արթիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր