Արտակարգ դեպք՝ Երևանում․ անհայտ անձը քարով կոտրել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի․ պատճառված վնասը մոտ 400 հազար դրամ է
Ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Կ․ Ս․-ն և հայտնել, որ ժամը 22։50-ի սահմաններում անհայտ անձը քարով հարվածել և կոտրել է Հայաստանում հայտնի բանկերից մեկի ապակին և դիմել փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանները պարզել են, որ ապակու կոտրվելու հետևանքով պատճառվել է 400 հազար դրամի գույքային վնաս և ձեռնարկում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։