211652_close_icon
views-count1537 դիտում article-date 09:42 06-05-2026

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 20-ամյա երիտասարդը «Մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց․ նրա վիճակը միջին ծանրության է

Ապրիլի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Մարմնի տարբեր մասերի փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել  ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ բուժօգնության  դիմած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 20-ամյա Վադիմ Շ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքները ստացել է ականի պայթյունի հետևանքով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության։

Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր