211652_close_icon
views-count1507 դիտում article-date 12:27 04-05-2026

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ «Հրազդան» բժշկական կենտրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր և 3 բժիշկների հասցեին մի քաղաքացի «Ֆեյսբուք»-ում կատարել է սպառնալիքներ պարունակող հրապարակում

Ապրիլի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժին է դիմել Երևանի բնակիչ 49-ամյա Կարեն Ս․-ն և հայտնել, որ ապրիլի 22-ին, Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Շահեն Մ․-ն «Ֆեյսբուք» սոցիալական կայքում կատարել է իր, Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Արմինե  Բ․-ի, 47-ամյա Արուս Բ․-ի և 42-ամյա Ռուսլան Ա․-ի հասցեին սպանության սպառնալիքներ պարունակող հրապարակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կարեն Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ բացի այդ ամենից Շահեն Մ․-ն, նաև պարբերաբար այցելելով «Հրազդան» բժշկական կենտրոն, բռնություն գործադրելու սպառնալիքներ է հնչեցրել Արուս Բ․-ի, Արմինե Բ․-ի և Ռուսլան Ա․-ի հասցեներին։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կարեն Ս․-ն աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնում, որպես տնօրեն, իսկ Արմինե  Բ․-ն, Արուս Բ․-ն և Ռուսլան Ա․-ն աշխատում են նշված բժշկական կենտրոնում, որպես բժիշկներ։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր