211652_close_icon
views-count2813 դիտում article-date 17:14 05-01-2016

Փակ են Սոթք-Քարվաճառ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Գեղանիստ, Ձիթանկով-Քարաբերդ, Բերդ-Ճամբարակ և Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Գեղանիստ, Ձիթանկով-Քարաբերդ, Բերդ-Ճամբարակ և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան, Սիսիան-Զանգեր, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Տիգրանաշենի, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բացվել է երթևեկության մեկ գիծ, որը կարգավորվում է ՃՈ աշխատակիցների կողմից: Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում , Վայոց Ձորի մարզում առկա են տեղումներ ձյան տեսքով: Գեղարքունիքի մարզում առկա է բուք: ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում:

Նմանատիպ նյութեր