82971 դիտում
20:21 19-08-2020
Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. 4-ամյա տղան հոսանքահարվել ու մահացել է
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի՝ մահացած վիճակում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը:
Ոստիկանները պարզել են, որ երեխան՝ 4-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Գագարին ավանից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան մահացել է էլեկտրահարվելու հետևանքով և ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Սևանի բաժին:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի հանձնարարականով երեխայի բնակության վայր է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
57666 դիտում
18:38 11-08-2017
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 27-ամյա երիտասարդ տղան հոսանքահարվել ու մահացել է
146607 դիտում
13:38 22-07-2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
96513 դիտում
10:18 19-08-2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է