Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում նշվեց օրվա տոնը, որն ապացուցեց, որ մշակութային կյանքը Գավառում եռում է․ տեղի ունեցավ նաև «Էլ-Մար» 15-րդ ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մարտի 27-ին, աշխարհում նշվում էր Թատրոնի միջազգային օրը։ Տոնը նշելու բարի ավանդություն շարունակվում է նաև Հայաստանում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում հերթական անգամ ևս նշվեց այդ օրը։
Թատրոնի դերասանները, ստեղծագործական և վարչական կազմը պարգևատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով և մեդալներով։ Ընթերցվեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի խոսքը։
Միջոցառմանը ներկա էին նաև «Սպիտակ ռազմահայրենասիրական կամավորական միություն» հասարակական կազմակերպության և «Էլ-Մար» նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտի աշխատակիցները՝ տնօրեն, Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Դալլաքյանի գլխավորությամբ։
Խորհրդանշական էր, որ նաև թատրոնի միջազգային օրվան ընդառաջ տեղի ունեցավ «Էլ-Մար» 15-րդ ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի