57609 դիտում
18:38 11-08-2017
Ողբերգական դեպք Արարատի մարզում. 27-ամյա երիտասարդ տղան հոսանքահարվել ու մահացել է
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Արտաշատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ Արտաշատի ոստիկանաապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Դալար գյուղի Շառլ Ազնավուրի փողոցի 127 տան բնակիչ, 27-ամյա Բաբկեն Գևորգյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ իր տան առջև ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարելու ժամանակ անզգուշաբար հոսանքահարվել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գարիկ Թառոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
[color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
102378 դիտում
09:04 06-10-2023
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 6-ամյա տղան տան բակում՝ ջրի հորի էլեկտրական շարժիչի մոտ հոսանքահարվել և մահացել է
146460 դիտում
13:38 22-07-2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ