96420 դիտում
10:18 19-08-2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Մուսալեռ գյուղի տներից մեկի տանիքում երիտասարդ տղայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամսոն Մելիքյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի Մ. Սարգսյան փողոցի 9-րդ տան բնակիչ, 23-ամյա Պետրոս Մ.-ն իրենց տան տանիքի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ հոսանքահարվել և տեղում մահացել է:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
146445 դիտում
13:38 22-07-2019
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Սարդարապատ գյուղում 18-ամյա տղան հոսանքահարվել և տեղում մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
102375 դիտում
09:04 06-10-2023
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. 6-ամյա տղան տան բակում՝ ջրի հորի էլեկտրական շարժիչի մոտ հոսանքահարվել և մահացել է
Այս բաժնից
15460 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35675 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց