211652_close_icon
views-count2101 դիտում article-date 17:27 11-08-2020

«Տոկիո-2020»-ի կազմկոմիտեն մինչև տարեվերջ կչափագրի և կհավաստագրի Օդորի այգու խճուղին

<< Տոկիո – 2020 >> կազմկոմիտեն մինչև տարեվերջ կչափագրի և կհավաստագրի Սապորո նահանգի Օդորի այգու խճուղին: Այնտեղ կանցկացվեն սպորտային քայլքի և մարաթոնյան վազքի մրցումները: Թեստային մրցումները Սապորոյում տեղի կունենան 2021 թ․ մարտից մինչև մայիս, որի ձևաչափը քննարկման փուլում է: Դեռ չի որոշվել այն կլինի մարաթոն, թե ՝ կիսամարաթոն։ Օլիմպիական խաղերի ժամանակացույցով օգոստոսի 5-ին և 6-ին Օդորի այգում կանցկացվեն կանանց 20 կմ և տղամարդկանց 50 կմ վազքերը: Մեկ օր անց, առավոտյան յոթից կսկսվի կանանց մարաթոնը, ինչը նրանց թույլ կտա խուսափել շոգից: Օգոստոսի 8-ին, վազքատարությունը կհաղթահարեն տղամարդիկ։ Հետաքրքիր է, որ մրցավարտից անմիջապես հետո մարաթոնի մրցանակակիրները կմեկնեն Տոկիո, որտեղ օլիմպիական խաղերի փակման արարողության մաս կկազմի նրանց պարգևատրությունը: Նշենք, որ այս ամռանը Տոկիոյում օդի ջերմաստիճանը չի հասել բարձր մակարդակի, ինչպես ենթադրում էին կազմակերպիչները։ 2019թ․ Ճապոնիայում ծայրահեղ շոգ եղանակից հետո մի շարք միջոցառումներ էին ձեռնարկվել աս տարի չկայացած օլիմպիական խաղերի մասնակիցների առողջությունը պաշտպանելու համար: Օրինակ ՝ բացօթյա մի շարք ասպարեզներում առաջարկվում էր տեղադրել արհեստական ձյան մեքենաներ, խոնավության հեղուկացիր և հատուկ արևապաշտպան սարքեր: Բացի այդ, հանդիսատեսներին պետք է թույլատրվեր շշալցված ջուր բերել տրիբունաներ: Շոգն իհարկե դեռևս կարևոր խնդիր է կազմկոմիտեի օրակարգում, բայց, այնուամենայնիվ, ամենամեծ մտահոգությունը կորոնավիրուսով հիվանդների թվի աճն է: Այս առումով չի բացառվում մրցումներն անցկացնել << փակ դռների հետևում >>։

Նմանատիպ նյութեր