Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից հայտնում են, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ-ի ապրիլի 28-ից մինչև այս տարեվերջ երթևեկության համար կփակվի Արտաշատի խճուղին՝ Նորագավիթ 1-ին փողոցից մինչև երկաթուղային գծանցային հատվածը:
Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթևեկել Նորագավիթ 1-ին փողոցով: