211652_close_icon
views-count644 դիտում article-date 18:15 28-09-2020

ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը և «Տոկիո-2020» կազմկոմիտեն նոր պայմանավորվածություն են ձեռք բերել

ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը և << Տոկիո -2020 >> կազմկոմիտեն տեսակապով մի շարք միջոցառումների վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Համաձայնության շնորհիվ Տոկիոյի մարզահանդեսը նոր մոդելի օրինակ կհանդիսանա նմանատիպ հետագա միջոցառումների համար: Դրանց շնորհիվ առավել անվտանգ կդառնա առաջիկա օլիմպիական խաղերը։ Նախատեսվում է վերանայել ծախսերը չորս ոլորտներում. պաշտոնյաների ընդունելություն, ենթակառուցվածքներ, տրանսպորտ և խնդիրներ, որոնք առաջնային լուծում չեն պահանջում: ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը միջոցառումներ է առաջարկում COVID-19- ի տարածումը կանխելու համար: Կազմվել է յոթ խումբ. շարժման սահմանափակում, սոցիալական հեռավորության պահպանում, պաշտպանիչ միջոցների օգտագործում, վերահսկողություն պարենի նկատմամբ, վարակի դեպքերի բացահայտում, նոր դեպքերի ծանուցում և պատվաստում: Այս շարքը մշակել են կազմկոմիտեն , առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Ճապոնիայի կառավարությունը՝ համապատասխան ոլորտների փորձագետների մասնակցությամբ: ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը նշել է առաջիկա խաղերի կազմակերպման գործում << Տոկիո -2020 >> կազմկոմիտեի կատարած անհավանական առաջընթացը և հավելել, որ կշարունակվի համագործակցությունն ու քրտնաջան աշխատանքը բոլոր շահագրգիռ կողմերի հետ։

Նմանատիպ նյութեր