211652_close_icon
views-count3030 դիտում article-date 20:48 09-08-2020

Վիլիանը հայտարարեց «Չելսիից» հեռանալու մասին

«Չելսիի» կիսապաշտպան Վիլիանը հայտարարել է լոնդոնյան թիմից հեռանալու մասին, ինչի առթիվ հրաժեշտի նամակ է գրել, հայտնում է Armsport.am-ը: «Սրանք 7 հրաշալի տարիներ էին։ Երբ 2013 թվականի օգոստոսին ես առաջարկ ստացա «Չելսիից», համոզված էի, որ սա այն տեղն է, որտեղ պետք է խաղալ։ Այսօր ես արդեն գիտեմ, որ դա լավագույն որոշումն էր։ Այնքա՜ն ուրախ պահեր են եղել, երբեմն նաև տխուր, տիտղոսներ ու միշտ ինտենսիվություն։ Բացի տիտղոսներից ես սովորել եմ շատ բան իմ մասին։ Ես ավելի լավ ֆուտբոլիստ ու ավելի լավ մարդ եմ դարձել այստեղ։ Յուրաքանչյուր մարզումով ու խաղող, հանդերձարանում անցկացրած յուրաքանչյուր րոպեով ես սովորում էի։ Ես իսկապես շնորհակալ եմ «Չելսիին» «Սթեմֆորդ Բրիջում» ինձ ընդունելու ու այս տարիների ընթացքում աջակցության համար։ Իմ սրտի շնորհակալական խոսքն ուղղում եմ բոլորիդ։ Աստված օրհնի ձեզ»,-գրել է Վիլիանը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/08/03/1161448/]հաղորդվել[/url] էր, որ բրազիլացին կարող է տեղափոխվել լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Արսենալ»: Հաղորդվում է, որ Վիլիանը «զինագործների» հետ արդեն համաձայնեցրել է 3-ամյա պայմանագիրը՝ շաբաթական 100 հազար ֆունտ աշխատավարձով: Այս մրցաշրջանում Վիլիանը ԱՊԼ-ում՝ «Չելսիի» կազմում մասնակցել է 36 խաղի, դարձել 9 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բրազիլացին «Չելսիում» հանդես է գալիս 2013 թվականից: Ակումբի կազմում նա 2 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել երկրի Գավաթը:

Նմանատիպ նյութեր