Քեզ բացակա չե՛նք դնի. Վանաձորում նշվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Էդգար Աղաջանյանի 25-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վանաձորի Մշակույթի պալատի բեմը կրկին վերածվեց հիշողության և արժանապատվության վայրի։ Հուլիսի 2-ին այստեղ կայացավ միջոցառում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Էդգար Աղաջանյանի ծննդյան 25-րդ տարելիցին։ Տոնական երեկոն կազմակերպել էր «Անի» պարային համույթը՝ իր սանի և տղայի հիշատակը մեծարելու, նրա ընտանիքի կողքին լինելու և հայրենասիրական ոգին փոխանցելու խոր համոզմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկոն հագեցած էր հայրենասիրական ելույթներով, պարային կատարումներով ու հուզիչ հիշողություններով։ Հյուրերը հնարավորություն ունեցան մեկ անգամ ևս վերապրել հերոսական շունչը և զգալ այն սերը, որ Էդգարն ուներ իր հայրենիքի հանդեպ։
Միջոցառման ընթացքում խոսք ստացան նաև հերոսի հարազատները, ուսուցիչները և ընկերները՝ ներկայացնելով Էդգար Աղաջանյանին որպես ազնիվ, խիզախ, բարի և նվիրումի բարձր չափանիշ ունեցող երիտասարդ, ով անձնվիրաբար կատարեց իր պարտքը՝ կյանքը տալով հանուն հայրենիքի խաղաղության։
Այս օրը առանձնահատուկ էր նաև այլ առումով։
«Անի» պարային համույթը նշեց իր 21-ամյակը՝ հիշելով նաև, որ հենց այդ համույթում էր իր առաջին քայլերն արել Էդգար Աղաջանյանը։ Նա դեռ պատերազմական դաշտից, զրուցելով մայրիկի՝ Մարինե Աղաջանյանի հետ, պատգամեց ընկերներին.
«Մենք կռվում ենք, որ դուք պարեք»։
Նա խնդրել ու նույնիսկ պարտադրել էր մորը շարունակել համույթի գործունեությունը՝ ասելով.
«Մամ ջան, ասա երեխեքին, որ մենք էստեղ կռվում ենք, որ նրանք հանգիստ պարեն»։
Մարինե Աղաջանյանը որդու խոսքը դարձրել է իր կյանքի ուղեցույց։ Նա ասում է.
«Ես չեմ սիրում իմ վիշտը փոխանցել շրջապատիս, դա այն մեծ շղթան է, որը կախել եմ իմ պարանոցին ու պահել սրտիս վրա։ Երեխաները պետք է ուրախ ու անհոգ ապրեն»։
21 տարիների ընթացքում համույթը՝ անցնելով բազում դժվարությունների միջով, կրթել և դաստիարակել է հարյուրավոր երեխաների։ Այսօր այն ոչ միայն մշակութային, այլ նաև հոգևոր ժառանգություն է՝ ապրեցնող հիշողության միջոցով։
Միջոցառման ընթացքում շնորհակալագրեր հանձնվեցին։ Երախտագիտություն հայտարարվեց նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1֊ին վաշտի 3֊րդ դասակի հրամանատար Վահագն Սարգսյանին, ով իր գործընկերների հետ հաճախակի է այցելում Եռաբլուր զինվորական պանթեոն՝ զոհված հերոսների հիշատակը հարգելու նպատակով։
Վերջում բեմ հրավիրվեցին «Անի» պարային համույթի նախկին սաներն ու ներկա պարուսույցները՝ Լենա Աղաջանյանը, Սվետա Սարգսյանը, ինչպես նաև համույթի գեղարվեստական ղեկավարը։
Հատուկ նշվեց Մարինե Աղաջանյանի անունը՝ ոչ միայն որպես հերոսի մայր, այլ նաև հզոր կերպար՝ որդու պատգամը կյանքի կոչող։
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի։