211652_close_icon
views-count1667 դիտում article-date 16:29 21-05-2015

Չավին պաշտոնապես հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին հաստատեց, որ ամռանը կլքի ամռանը: «Ցանկանում եմ հայտարարել, որ մրցաշրջանի ավարտից հետո լքելու եմ «Բարսելոնան»: Այս որոշումը ինձ հեշտ չտրվեց: Ուրախ եմ, որ այս մրցաշրջանում մնացի «Բարսելոնայում»: Շատ դժվար էր այդ որոշումը կայացնել: Հանդես եմ գալու «Ալ-Սադում»: Կնքել եմ երկու տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Նաև հնարավորություն կունենամ ուժերս փորձել մարզիչի և մարզական տնօրենի դերում: Վերջերս «Բարսելոնան» ինձ առաջարկեց պայմանագիրը երկարաձգել մինչև 2018 թվականը, սակայն այդ պահին ես արդեն որոշումս կայացրել էի: Կատարում ինձ հետաքրքիր նախագիծ է սպասում, սակայն գլխավոր նպատակս է վերադառնալ «Բարսելոնա», քանի որ դա իմ տունն է՝ մարզիչի, մարզական տնօրենի դերում, դա կարևոր չէ: Շատ երջանիկ եմ: «Բարսելոնայում եմ անցկացրել կարիերաս, որ մասին միայն երազել կարելի է: Կկարոտեմ Լեոյին, Անդրեսին, Բուսիին, Պեդրոյին. նրանք բոլորն իմ ընկերներն են: Բայց այսպիսին է կյանքը», ասել է Չավին: «Բարսելոնայի» դպրոցի սան հանդիսացող Չավին ակումբում 24 տարի է անցկացրել: Իր մեկնարկային հանդիպումը թիմի կազմում անցկացրել է 1998թ.: 2000 թվականին Չավին իր նորամուտն է նշել Իսպանիայի հավաքականի կազմում, որի հետ անընդմեջ նվաճել է երեք գլխավոր տիտղոսները՝ 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև 2010թ. աշխարհի առաջնությունը: «Բարսելոնայի» կազմում Չավին 25 տիտղոս է նվաճել: Եվ ընդհանրապես, նա համարվում է իսպանական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ 35-ամյա Չավին կարիերան կշարունակի Կատարի «Ալ-Սադ» ակումբում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր