«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը լքում է իր պաշտոնը: 68-ամյա ֆրանսիացի մասնագետը հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա լոնդոնյան ակումբից:
«Երկար մտորումներից և ակումբի հետ քննարկումներից հետո եկա այն եզրահանգման, որ եկել է ժժամանակը, որպեսզի մրցաշրջանի ավարտից հետո թողնեմ «Արսենալի» մարզչի պաշտոնը:
Ես շնորհակալ եմ, որ նման պատվի եմ արժանացել. երկար տարիներ ծառայել այս ակումբին: Ես թիմը մարզել եմ հավատարմությամբ և ազնվությամբ:
«Արսենալի» բոլոր երկրպագուներին. հոգ տարեք ակումբի արժեքների համար: Իմ սերն ու աջակցությունը «Արսենալի» հետ կլինեն հավերժ», նշված է Վենգերի հայտարարության մեջ:
Վենգերը «Արսենալում» աշխատում է 1996 թվականից: Երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել է Անգլիայի Գավաթը, ևս 7 անգամ՝ Սուպերգավաթը: Երեք անգամ ճանաչվել է ԱՊԼ-ի լավագույն մարզիչ, 4 անգամ՝ Եվրոպայում տարվա լավագույն մարզիչ:
2006-ին Վենգերը ընդգրկվել է անգլիական ֆուտբոլի Փառքի սրահ: