2679 դիտում
11:30 23-07-2020
Կառավարությունը հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի արձանագրությանը
Կառավարությունը հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: «[url=https://armenpress.am/arm/news/1022754.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ, նախագծի հիմնավորման մեջ նշվում է. ««Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում 2011 թվականի դեկտեմբերի 19-ին:
Արձանագրությունը ստորագրել է 52 պետություն, վավերացրել է 46 պետություն:
Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել է 2019թ. սեպտեմբերի 26-ին:
Արձանագրությունը կոչված է ամրապնդելու և լրացնելու ազգային և տարածաշրջանային մեխանիզմները, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս բողոքներ ներկայացնել իրենց իրավունքների խախտումների դեմ:
Արձանագրության կարևորությունն այն է, որ այն հնարավորություն է տալիս Երեխաների իրավունքների կոմիտեին իրականացնելու մի շարք գործառույթներ, որոնք ուղղված են ամրապնդելու եւ լրացնելու այդպիսի ազգային մեխանիզմները, ինչպես նաև ընդլայնելու Կոնվենցիայի և համապատասխան դեպքերում դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և Կոնվենցիային կից՝ «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կիրարկումը:
Վավերացնելով Արձանագրությունը՝ Հայաստանը կստանձնի պարտավորություն պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին և Կոմիտե ներկայացնել գրավոր պատասխան, այդ թվում՝ տեղեկություններ՝ Կոմիտեի տեսակետների եւ առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված և նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ»:
Նմանատիպ նյութեր
2031 դիտում
12:51 05-09-2019
Կառավարությունը հավանություն տվեց մահապատժի վերացմանն ուղղված արձանագրությանը
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար