4599 դիտում
20:50 04-02-2017
Հայաստանը միացավ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը
Հունվարի 31-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնիի հետ հանդիպմանը ի պահ հանձնեց «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի 16-րդ լրացուցիչ արձանագրությանը ՀՀ միացման վավերագիրը:
Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը ընդգծեց, որ 16-րդ արձանագրությունը, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգում համեմատաբար նոր իրավական գործիք, կյանքի է կոչվել 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածում` ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ջանքերով:
ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, կարևորեց 16-րդ արձանագրության նշանակությունը, որով կանոնակարգվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ԵԽ անդամ երկրերին տրամադրվող խորհրդատվական օժանդակության ընթացակարգերը, ինչն ազգային մակարդակով հնարավորություն կընձեռի առավել սերտացնել Ստրասբուրգի դատարանի և ՀՀ դատաիրավական համակարգի միջև համագործակցությունը:
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայինի-Դրագոնին արժևորեց Հայաստանի ներդրումը ԵԽ դերակատարության և տվյալ դեպքում` ԵԽ կոնվենցիոն գործիքների ամրապնդման գործում` միաժամանակ նկատելով, որ Հայաստանը 16-րդ արձանագրությունը վավերացնող ԵԽ անդամ յոթերորդ երկիրն է: Գլխավոր քարտուղարի տեղակալը նաև հավելեց, որ վերոնշյալ արձանագրությունը շուտով ուժի մեջ կմտնի՝ ԵԽ անդամ ևս երեք երկրի կողմից վավերացման դեպքում:
Համապատասխան արձանագրությունների ստորագրման արարողությունից հետո Պարույր Հովհաննիսյանը և Գաբրիելա Բատայինի-Դրագոնին հակիրճ անդրադարձան ԵԽ օրակարգային հարցերին, ինչպես նաև ԵԽ-Հայաստան փոխգործակցությանը:
Նմանատիպ նյութեր
2679 դիտում
11:30 23-07-2020
Կառավարությունը հավանություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի արձանագրությանը
1041 դիտում
14:18 10-12-2022
Պաշտոնատար անձանց գործառույթն է ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների իրացման պայմանները. ՄԻՊ
Այս բաժնից
565 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը