Մահացել է «Միսս Գեղեցկություն 2012» տիտղոսին արժանացած Անահիտ Աբաջյանը
Խոր կսկիծով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացավ Անահիտ Աբաջյանը։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Ալավերդյանը:
«Անահիտը ապրում էր Ախալքալաքում, շատ ակտիվ, պայծառ, լավատես ու գեղեցիկ անձնավորություն էր։
Տարիներ առաջ նա փայլուն հաղթանակ տարավ «Ունիսոնի» կազմակերպած գեղեցկության մրցույթին և արժանացավ «Միսս Գեղեցկություն 2012» տիտղոսին։ Միշտ պատրաստ էր իր մասնակցությունը բերել ցանկացած կարևոր միջոցառմանը, չէր խորշում Ջավախքից գալ Երևան հաշմանդամ աղջիկներին քաջալերելու և ոգեշնչելու համար։
Շատ ցավալի, անդառնալի կորուստ։ Հանգչիր խաղաղությամբ, Անահիտ ջան»,- գրել է նա: