211652_close_icon
views-count5891 դիտում article-date 11:24 06-06-2016

Առաջին անգամ «Միսս ԱՄՆ»-ի տիտղոսին է արժանացել բանակի սպան

ԱՄՆ-ում անցկացված 65-րդ ամենամյա գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել 26-ամյա սևամորթ Դեշոնա Բարբերը: Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ գեղեցկության մրցույթում հաղթում է զինվորկանը: Բարբերը Վաշինգտոն քաղաքից է, ամերիկյան բանակի սպա: «Որպես կին, ով ծառայում է ԱՄՆ-ի բանակում, կաշում եմ, որ պակաս դիմացկուն չենք, քան տղամարդիկ: Սեռը չի սահմանափակում մեր հնարավորությունները Միացյալ Նահանգներում»,-ասել է նա՝ պատասխանելով զինված ուժերում կնոջ հեռանկարների մասին հարցին: Վերջինս նշել է, որ մտադիր է երկարաժամկետ արձակուրդ վերցնել, որպեսզի կարողանա իրագորշել բոլոր այն պարըավորությունները, որոնք ստանձնել է գեղեկցության մրցույթում հաղթելու արդյունքում:

Նմանատիպ նյութեր