1772 դիտում
16:50 21-07-2020
Հայաստանի կոմկուսն կոչ է անում իշխանություններին վերադառնալ սոցիալիստական կացութաձեւին
Ադրբեջանա-Թուրքական տանդեմը անհաջողության մատնվելով ՀՀ սահմանին, այժմ էլ հուսահատ, տկար ջանքեր է փորձում գործադրել, տնտեսական ոլորտում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ մասնավորապես, ասվում է. «Դրա վառ ապացույցն է Մոսկվայում իրենց կողմից վերահսկվող շուկաներ հայկական գյուղմթերքներով բեռնատարների մուտքն արգելելը, ինչը մենք խստորեն դատապարտում ենք։ Նման գործելակերպը լուրջ խնդիր էր առաջացրել հայ արտադրողի, հողի աշխատավորի, հայ գյուղացու, արտահանողի եւ ընդհանուր առմամբ պետության համար վտանգելով ամբողջ բերքը։
Նման բարդ իրավիճակում, հերթական անգամ համախմբվելով, օգնության հասան ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները, մեկ անգամ եւս ձեռք մեկնելով Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին։
Հազարավոր հայեր էլ գնեցին եւ հիմնականում անվճար բաժանեցին մանկապարտեզներին, բժիշկներին, ծերանոցներին ու մանկատներին։ Մենք հպարտանում ենք ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներով, որոնք կայացել եւ ապրում են ռուսական միջավայրում ու պատրաստ են օգնել Հայրենիքին;
Մինսկում կայացած ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նիստի ժամանակ, ինչպես նշեց վարչապետը, համավարակը վնասել է տնտեսությանը եւ սոցիալական ոլորտին։ Սա նշանակում է , որ ավելի կծանրանա առանց այդ էլ աղքատ, ընչազուրկ ժողովրդի վիճակը։
Ելնելով, նման անմխիթար հեռանկարից Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, լինելով սոցիալիզմի ջատագով գտնում է, որ փրկությունը համակարգի փոփոխությունն է եւ սոցիալիստական կացութաձեւին վերադառնալը։ Կոչ ենք անում իշխանությանը փոխել համակարգը, մի կողմ դնել տարաձայնությունները, ներգրավվել բոլոր կարող, պատրաստակամ ուժերին եւ միասին լծվել պետության առաջընթացի ու ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, հերթական ճգնաժամին ընդառաջ, որը կապիտալիզմի էությունն է։ Իսկ իշխանության մեջ եւ ոչ միայն՝ արեւմուտքի շահերը սպասարկող ուժերից պահանջում ենք, վերջ տալ ճղճիմ հակառուսական հիստերիային եւ չփորձել էլ ավելի խճճել հայ-ռուսական հարաբերությունները, պետության համար այս դժվարին ժամանակներում»:
Նմանատիպ նյութեր
840 դիտում
14:52 25-02-2014
Ուկրաինայի Կոմկուսն ընդդիմությանը միանալու պաշտոնական հայտարարություն է արել
Այս բաժնից
553 դիտում
13:27 18-12-2024
Հանրապետությունում սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձանա ևս 2-4 աստիճանով