211652_close_icon

Ուկրաինայի Կոմկուսն ընդդիմությանը միանալու պաշտոնական հայտարարություն է արել

views-count960 դիտում article-date 14:52 25-02-2014
Ուկրաինայի Կոմունիստական կուսակցությունը մտադիր է անցնել ընդդիմադիր նոր իշխանության կողմը։ Այս մասին կուսակցությունը պաշտոնական հայտարաություն է արել նիստի ժամանակ։ Նման որոշման պատճառը «դեֆոլտի վտանգն» է, որին բախվել է պետությունը նախորդ իշխանությունների գործունեության հետևանքով։ «Մեր կուսակցությունը բազմաթիվ անգամներ նախագահի և կառավարության ուշադրությունը սևեռել է նրանց կողմից իրականացվող քաղաքականության կործանարար ընթացքի վրա, սակայն մեր կանխատեսումներն ու նախազգուշացումները սեփական շահերից ելնելով արհամարվում էին»,֊ հայտարարվել է Կոմկուսում։

Նմանատիպ նյութեր