211652_close_icon

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին վերադառնալ օրենքի և ժողովրդավարական արժեքների դաշտ. Բուլղարիայի հայ համայնք

views-count610 դիտում article-date 14:22 29-06-2025
Բուլղարիայի հայ համայնքային խորհուրդը խորապես մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներով

Մասնավորապես, մտահոգություն է
առաջացնում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող հետևողական և
համակարգված ճնշումների շարանը, ինչպես նաև եկեղեցական և քաղաքական գործիչների
ձերբակալություններն ու նրանց նկատմամբ կիրառվող խիստ միջոցները։

Ժողովրդավարական հասարակության հենքը խոսքի ազատության, օրենքի գերակայության և արդար դատաքննության սկզբունքների պահպանումն է։

Որևէ պետական կառույց չի կարող գործել որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք։

Ցանկացած իրավական գործընթաց պետք է իրականացվի թափանցիկ, օբյեկտիվ և արդար ձևով՝ հիմնվելով հստակ ու հավաստի ապացույցների վրա։

Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ինքնության և միասնականության
անքակտելի հենարանը։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերադառնալ օրենքի և ժողովրդավարական
արժեքների դաշտ՝ հարգելով յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար իրավունքները և նպաստելով ազգային համախմբմանը։

Բուլղարիայի հայ համայնքային խորհրդի վարչություն

 

Նմանատիպ նյութեր