Վրաստանի արտգործնախարարությունը երկրորդ անգամ է գերատեսչություն կանչել երկրում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին` Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների կոմիտեի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքերի պատճառով: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Հանդիպմանը վրացական կողմը վերահաստատել է վրաց-ուկրաինական ռազմավարական և բարեկամական հարաբերությունները և մտահոգություն հայտնել Ուկրաինայի պաշտոնյայի կողմից վրացական իշխանություններին ուղղված անընդունելի հայտարարությունների կապակցությամբ: Նշվել է, որ նման գործողությունները, որոնք նաև վրացական օրենսդրության խախտում են հանդիսանում, զգալի վնաս են հասցնում երկու երկրների հարաբերություններին:
Դեսպանը վստահեցրել է, որ կտեղեկացնի Կիևին Թբիլիսիի դիրքորոշման մասին:
Սաակաշվիլիի նախօրեին Ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութում ասել էր, որ Վրաստանի քաղաքացիների հետ միասին նա պայքարելու է ներկայիս կառավարության դեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններում և հանրապետության կառավարությունը որակել էր ոչ լեգիտիմ:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Վրաստանը Սաակաշվիլիի պատճառով Ուկրաինայի դեսպանին կրկին ԱԳՆ է կանչել
2020.07.10 20:17


Twitter
Вконтакте
Одноклассники
