16858 դիտում
23:46 01-10-2021
Սաակաշվիլիի՝ բերման ենթարկվելուց հետո, Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ
Tert.am-ը գրում է. Վրաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն`Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու պատճառների և հանգամանքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հիշեցնելով, որ Սաակաշվիլին Ուկրաինայում զբաղեցնում է Բարեփոխումների հարցերով գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երախտագիտություն է հայտնել հատուկ ծառայություններին՝ երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բերման ենթարկելու համար՝ կատարվածն անվանելով «աննախադեպ իրադարձություն», հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության թելեգրամյան ալիքը:
Կառավարության ղեկավարը պնդել է, որ «Սաակաշվիլիի բերման ենթարկելու ամբողջ գործընթացը գտնվել է լիակատար վերահսկողության ներքո»:
«Մարմինները ներդաշնակորեն աշխատեցին և նվազագույն կործանարար գործոններով ընտրեցին բերման ենթարկելու ժամանակը և վայրը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին, ինչպես նաև այս աննախադեպ գործում ներգրավված ամբողջ անձնակազմին: », - ասել է Ղարիբաշվիլին՝ ևս մեկ անգամ Սաակաշվիլիին հանցագործ անվանելով:

Նմանատիպ նյութեր
2230 դիտում
21:14 12-06-2024
Աբրահամ Գասպարյանի կինը ամուսնու բերման ենթարկվելուց հետո գրառում է կատարել
2377 դիտում
14:29 09-10-2022
Ուկրաինայի դեսպանը կանչվել է Բելառուսի ԱԳՆ` «երկրին հարվածելու Կիևի պլանների համար»
6957 դիտում
13:00 30-10-2019
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձևից հետո կանչվել է ԱԳՆ
Այս բաժնից
961 դիտում
20:49 20-01-2025
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը
976 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
964 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել