211652_close_icon

Վարշավայում ՌԴ դեսպանին կանչել են Լեհաստանի ԱԳՆ Պուտինի հայտարարության պատճառով

views-count1720 դիտում article-date 17:52 22-07-2023
Վարշավայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևին կանչել են Լեհաստանի ԱԳՆ՝ այդ երկրի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության պատճառով։ Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին։

Նրա խոսքով՝ դեսպանը կանչվել է արտգործնախարարություն նաև Լեհաստանի և նրա դաշնակիցների դեմ Մոսկվայի ոչ բարեկամական գործողությունների պատճառով։

Անդրադառնալով միջադեպին՝ Վարշավայում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ հադիպման ժամանակ ռուսական կողմը հակադարձել է Լեհաստանի արտգործնախարարությանը:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, իբր Իոսիֆ Ստալինի և ԽՍՀՄ շնորհիվ Լեհաստանը Գերմանիայից զգալի տարածքներ է ստացել:

Նմանատիպ նյութեր