slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով
211652_close_icon

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ Մարիա Զախարովայի հայտարարությունների պատճառով

views-count1636 դիտում article-date 23:53 03-02-2024
Հարավային Կորեայի փոխարտգործնախարար Չունգ Բյոն Վոնը շաբաթ օրը՝ փետրվարի 3-ին, ԱԳ նախարարություն է հրավիրել Կորեայում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևին և խստորեն բողոքել ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ պետության ղեկավարի հայտարարությունների վերաբերյալ վերջին մեկնաբանությունների դեմ, հաղորդում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։ 

«Փոխնախարար Չունգը շեշտել է, որ շատ ցավալի է, որ Ռուսաստանը անտեսել է ճշմարտությունը և անվերապահորեն պաշտպանել Հյուսիսային Կորեան՝ միաժամանակ ծայրահեղ կոպիտ կերպով քննադատելով առաջնորդի խոսքերը և ընդգծել, որ դա միայն կվատթարացնի կորեա-ռուսական հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Իր հերթին, ՌԴ դեսպանն ասել է, որ ուշադիր լսել է երկրի կառավարության դիրքորոշումը և այդ մասին անմիջապես կզեկուցի իր կառավարությանը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ մեկնաբանել էր Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յեոլի հայտարարությունները, ով ԿԺԴՀ-ն անվանել է աշխարհում միակ երկիրը, որն օրենսդրորեն հաստատել է կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը։ Զախարովան նախագահի հայտարարությունը տենդենցային է որակել.

Նրա կարծիքով` Յուն Սեոկ Յոլի հայտարարությունները նպատակ ունեն ստվերել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ագրեսիվ ծրագրերը։

Նմանատիպ նյութեր