211652_close_icon
views-count5550 դիտում article-date 15:22 09-07-2020

Իտալիա. «Ռոման» հաղթում է, Մխիթարյանը՝ նորից փայլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մեծ դժվարությամբ հաղթեց «Պարմային»՝ 2:1: Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Յուրայ Կուցկան։ 43-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Նշենք, որ սա հայ ֆուտբոլիստի 7-րդ գնդակն էր «Ռոմայի» կազմում և այս ցուցանիշով նա թիմում միայն Էդին Ջեկոյին է զիջում: 57-րդ րոպեին Մխիթարյանը նորից աչքի ընկավ. նրա փոխանցումից հետո Ջորդան Վերետուն հուժկու հարվածով գրավեց մրցակցի դարպասը և հաղթանակ բերեց «գայլերին»՝ 2-1։ «Ռոման» առաջնության վերսկսումից հետո առաջին հաղթանակը տարավ և վաստակելով 51 միավոր, ընթանում է 5-րդ տեղում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր