Իտալիա. «Յուվենտուսը» նորից անհաջողության մատնվեց, «Ռոման» արթնացավ. տեսանյութ
Իտալիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Նապոլին» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Յուվենտուսին»: Նեապոլցիները ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ունեին և այս հաղթանակը տրամաբանական էր: Իսկ տուրինցիները շարունակում չափազանց անհաջող հանդես գալ առաջնությունում և 5 միավորով ընդամենը 13-րդ տեղում են:
Երկրի փոխչեմպիոն «Ռոման» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթեց «Կարպիին» և բարձրացավ 3-րդ տեղ:
[b]
Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր[/b]
«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 2:1
Լորենցո Ինսինյե, 26, Գոնսալո Իգուաին, 62 – Մարիո Լեմինա, 63
«Ռոմա» - «Կարպի»՝ 5:1
Կոստաս Մանոլաս, 24, Միրալեմ Պյանիչ, 28, Ժերվինյո, 31, Մոհամեդ Սալահ, 51, Լյուկա Դին, 68 – Մարկո Բորյելո, 34