Եվրոպայի Լիգա. «Ռոման» Թուրքիայում հաղթում է, Մխիթարյանը՝ վերադառնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթեց «Իստանբուլին»:
Գոլերը խփեցին Ժորդան Վերետուն, Ջասթին Կլյուվերտը և Էդին Ջեկոն։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկու ամսվա դադարից հետո վերադարձավ։ Հայ ֆուտբոլիստը 72-րդ րոպեին փոխարինեց Ջեկոյին:
Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 8 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև «Բորուսիա» Մյունխենգլադբախը։