5176 դիտում
17:52 04-09-2020
Ընդդիմադիրների նախագիծը պատրաստ է. ինչ կլինի դիմակ չկրելու համար տրված տուգանքների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.wearmtv.com/ndimadirneri-naxagic-patrast-e/?fbclid=IwAR075qT0a6wwOi25sOxMx4AJbh-tbDwFW-51yB-irtYQRhrwpalb5j_NkfE]Wearmtv.com-[/url]ը գրում է. Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը մշակվել է «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակություն» եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային խմբի կողմից:
Նախագծի հիմնավորման մեջ երեք ուժերի ներկայացուցիչներն ամրագրել են, որ արտակարգ դրության պայմաններում սահմանված բազմաթիվ սահմանափակումներ խնդրահարույց են իրենց իրավաչափության տեսանկյունից: Եվ հաճախակի են եղել դեպքերը, երբ առանձին պաշտոնատար անձինք ակնհայտ դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից:
Եվ նախագծով առաջարկվում է շտկում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, առաջարկվում է վարչական զանցանք առաջանող արարքների համար սահմանել նախ նախազգուշացում , հետո նոր կիրառել տուգանք: Բացի այդ առաջարկվում է հստակեցնել, որ խախտում են համարվում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու այն պայմաններն ու պահանջները, որոնք սահմանված են լիազոր մարմնի կողմից:
Երեք ուժերը ամրագրում են, որ նախագծի ընդունման դեպքում պետությունն իր հոգածությունը ցույց կտա ավելի քան 82000 քաղաքացու եւ իրավաբանական անձի նկատմամբ: Միաժամանակ, ակտերի անվավեր ճանաչմամբ կբեռնաթափվի թե’ վարչարարություն իրականացնող մարմինը`ոստիկանությունը, թե’ վարչական դատարանը: Սա վերաբերում է նաեւ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, որը, քաղաքացու կողմից տուգանքը կամովին չվճարելու դեպքում, նույնպես ծանրաբեռնվում է լրացուցիչ աշխատանքով:
Ընդ որում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար կազմված 82116 որոշումներում առկա են նաեւ այնպիսի դեպքեր, երբ խախտումը կրում է զուտ ձեւական բնույթ, այսինքն չի հանգեցրել որեւէ հետեւանքի, օրինակ անձը գիշերը միայնակ կամ իր ընտանիքի անդամի հետ դիմակ չի կրել, երբ պահանջված սոցիալական հեռավորության վրա ոչ ոք չկա կամ խախտումը պայմանավորված է որեւէ ծայրահեղ անհրաժեշտ գործողություն կատարելու փաստով:
Տեսանյութը՝ [url=https://www.wearmtv.com/ndimadirneri-naxagic-patrast-e/?fbclid=IwAR075qT0a6wwOi25sOxMx4AJbh-tbDwFW-51yB-irtYQRhrwpalb5j_NkfE]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
2607 դիտում
13:03 07-08-2020
«Մեկ Հայաստան»-ը կվիճարկի բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքների իրավաչափությունը. Ղազինյան
4068 դիտում
09:01 08-07-2020
Ինչու դիմակ չկրելու համար տուգանքը մեծացնելու մասին նախագիծը հանվեց. «Ժողովուրդ»
Այս բաժնից
550 դիտում
18:30 07-11-2024
Արարատ Միրզոյանը մասնակցել է Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին
541 դիտում
18:18 07-11-2024
Խորհրդարան են այցելել Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչներ
820 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը