Ընթացիկ թագավարակը, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը լուրջ փոփոխություններ է կատարել համաշխարհային սպորտի միջոցառումների ժամանակացույցում:
Հարմարվելով ստեղծված պայմաններին մարմնամարզության միջազգային ֆեդերացիան վերանայել է 2020թ․ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի օրացույցը: Սկզբում չեղարկվեցին չանցկացված փուլերը: Որոշվել է դրանք հետաձգել մինչև 2021թ․: Մրցաշարերի ամսաթվերը հայտնի կդառնան ավելի ուշ:Իսկ ահա Դոհայի / Քաթար / գավաթի առանձին գործիքների խաղարկության ժամկետը հայտնի է։ Այն կկայանա մարտի 10 -13-ը:
Նշենք, որ Դոհայի մրցաշարին հայաստանցի մարմնամարզիկները մասնակցում են 2008 թվականից և ավանդաբար մրցանակներ են նվաճում։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Փոփոխություններ են կատարվել համաշխարհային սպորտի միջոցառումների ժամանակացույցում
2020.07.07 17:14


Twitter
Вконтакте
Одноклассники
