211652_close_icon
views-count2327 դիտում article-date 19:37 06-07-2016

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ է շնորհել բասկետբոլի Հայաստանի հավաքական թիմի անդամներին

Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչումներ է շնորհել և համանուն կրծքանշանով պարգևատրել ու վկայական հանձնել բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի անդամներ Անդրեյ Կոնստանտինովին, Միքայել Պողոսյանին, Սերգեյ Պոլուխինին, Կոնստանտին Միրզոյանին, Անդրե Սփայթին, Ամիրան Ամիրխանովին, Զարեհ Զարգարյանին, Արթուր Խաչատուրյանին, Արտյոմ Թավակալյանին և Միքայել Դանիելյանին: Նախարարը հրաման է ստորագրել նաև հավաքական թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանին Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչում շնորհելու և նրան համանուն կրծքանշանով պարգևատրելու մասին: Կոչումների շնորհման և պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախարարության դահլիճում: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով 2016 թվականի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դառնալու կապակցությամբ՝ նախարար Ղազարյանն ասել է. «Այս ձեռքբերումը համառ և քրտնաջան աշխատանքի արդյունք է: Ես՝ որպես այս մարզաձևի մասնագետ և երկրպագու, հետևել եմ մեր տղաների մրցելույթներին և կարող եմ ասել, որ նրանց հաղթանակը օրինաչափ է: Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականն ապացուցեց, որ նվիրված աշխատանքի և գրագետ մարտավարության շնորհիվ կարելի է հասնել շատ լավ արդյունքների»: Գ. Ղազարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Տ. Գյոկչյանին՝ կատարած աշխատանքի համար. «Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ մեր տղաները դեռ կուրախացնեն մարզասերներին և ողջ հայ ժողովրդին իրենց հաջողություններով»,- նշել է նախարարը: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Նմանատիպ նյութեր