Գիշերն ակցիա է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի մոտ․ ակցիայի մասնակիցները «զավթված է» գրությամբ պաստառներ են փակցրել ՍԴ-ի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս գիշեր ակցիա է տեղի ունեցել Սահմանադրական դատարանի մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել օգտատերը Արգիշտի Գեւորգյանը։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ ՍԴ-ն զավթված է գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից. «Գործող իշխանությունները գնացին Սահմանադրական դատարանը սեփականաշնորհելու ուղիով»: Ակցիայի մասնակիցը նշել է, որ գործող իշխանությունները գնացին գնացին ՍԴ-ն սեփականաշնորհելու ուղիով և իրենց ուզում են «Զավթված է» գրությամբ պաստառներ փակցնել ՍԴ-ի վրա։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկուշաբթի երեկոյան 89 կողմ ձայներով, առանց դեմի և ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: