Բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց՝ «1000 ամոթ» գրությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«1000 ամոթ» գրությամբ պաստառով այսօր ԱԺ-ի դիմաց էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ: Նրանք պահանջում են վերացնել օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ պետք է ստեղծել հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող անձ ամսական կփոխանցի 1000 դրամ:
Այդ գումարով նախատեսում են օգնել 2017թ-ից հետո զոհված եւ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին: «Բանակի հարկ» մտցնելու իշխանության նախաձեռնությունը հասարակության կողմից ոչ միանշանակ է ընկալվում և ընդունվում:
Այսօր «Հարցը հազար դրամը չէ» նախաձեռնության անդամները՝ մոտ 2 տասնյակ քաղաքացի, ակցիա իրականացրին ԱԺ-ի դիմաց: Նրանք պահանջում են, որ զինծառայողներին օգնելու համար ոչ թե շարքային քաղաքացիներից գումար հավաքեն, այլ կոռումպացված պաշտոնյաներից:
Ակցիային մասնակցում էր նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Տիգրան Մազմանյանի