Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ պատրաստ է խաղադաշտ վերադառնալու համար
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի վերսկսված առաջնության առաջին տուրում «Սամպդորիայի» հետ խաղից առաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Ամեն ինչ պատրաստ է վաղը խաղադաշտ վերադառնալու համար»,- գրել է Մխիթարյանն ու հռոմեական թիմի մարզումից լուսանկար հրապարակել:
«Ռոմա»-«Սամպդորիա» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: