Հենրիխ Մխիթարյան. Միշտ հաճելի է խաղադաշտ մտնել
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին իր ամենասիրված խաղացողն է:
«Ես միշտ երկրպագում էի Անրիին, երբ նա հանդես էր գալիս «Արսենալին»: Թիերին իմ ամենասիրված ֆուտբոլիստներից մեկն էր, ես էլ էի այն ժամանակ հանդես գալիս հարձակվողի դիրքում: Հետո արդեն ես կիսապաշտպանության անցա:
Միշտ հաճելի է խաղադաշտ մտնել: Իմ երազանքն էր խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ուրախ եմ դուրս գալ մեկնարկային կազմում և ամեն ինչ անել թիմի համար:
Անգլիական ֆուտբոլը շատ է տարբերվում մյուս երկրների ֆուտբոլից. Անգլիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա. յուրաքանչյուր լիգայն պետք է հարմարվել», ասել է Մխիթարյանը: