211652_close_icon
views-count3809 դիտում article-date 22:15 20-07-2016

Հենրիխ Մխիթարյան. Ամեն ինչ կանենք այս մրցաշրջանում տիտղոսներ նվաճելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ վճռական է տրամադրված այս մրցաշրջանում նոր թիմի հետ տիտղոսներ նվաճելու հարցում: «Դա հիանալի հնարավորություն է «Բորուսիայից» հետո հանդես գալ «Յունայթեդում»: «Մանչեսթեր Յունայթեդը» աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: Ուրախ եմ այստեղ լինել, ուրախ եմ հանդես գալ այս թիմում: Կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի թիմին օգնեմ հաղթել առաջիկա հանդիպումներում: Նոր մրցաշրջանում մենք ջանք չենք խնայի, որպեսզի տիտղոսներ նվաճենք: Իհարկե, դա բարդ կլինի անել, բայց եկեք հուսանք, որ լավ կնախապատրաստվենք նոր մրցաշրջանին», ասել է Մխիթարյանը: Նշենք, որ արդեն հուլիսի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Չինաստանում հանդիպում կանցկացնի Մխիթարյանի նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Նմանատիպ նյութեր