Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման նպատակով նախորդ տարի օգտագործվել է 3.5 մլրդ դրամ
Հայաստանում դպրոցների դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակում 2019-ին օգտագործվել է 3.5 մլրդ դրամ, 24 դպրոցների նախագծանախահաշվային աշխատանքներն արդեն իսկ պատվիրված են:
«[url=https://armenpress.am/arm/news/1017959.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմաննն այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«2019-ի ընթացքում 3.5 մլրդ դրամ է օգտագործվել դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի շրջանակում, որը կազմել է ծրագրային ցուցանիշի 65.2 տոկոսը: Այս պահին հայտարարված մրցույթներից զատ շուրջ 24 դպրոցի համար նախագծանախահաշվային աշխատանքներ արդեն իսկ պատվիրված են»,-ասաց Պապիկյանը:
Դրանց շուրջ 70 տոկոսը պատրաստ կլինի այս տարի, մի մասը՝ մինչև սեպտեմբեր, մի մասը՝ մինչև տարվերերջ: Նախարարը նկատեց՝ դա ենթադրում է, որ 2021-ին ավելի լայն թափով կապահովվի այս ծրագրի շարունակականությունը: