1870 դիտում
16:43 13-12-2018
Կառավարությունը հաստատեց սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը
Կառավարության նիստում այսօր հաստատվեց հանրակրթական դպրոցների վերնորոգման և նորերի կառուցման ծրագիրը։
Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա է համարվել 425 պետական հանրակրթական դպրոց:
Ծրագրի շրջանակում նախատեսված է 46 դպրոցների ուժեղացում կամ նորերի կառուցում: Կառավարության նիստում Տարածքային զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշեց, որ գործադիրի որոշմամբ արդեն իսկ հաստատվել է 20 դպրոցների ցանկը։
Պապիկյանը տեղեկացրեց, որ ներկայում շինարարություն է իրականացվում 6 դպրոցներում՝ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Հաստատված 20 դպրոցներից` 5 դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են և գտնվում են փորձաքննության փուլում (Երևանի թիվ 6, 18 և 51 դպրոցներ, Հերացու անվան ավագ դպրոց, Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիր):
«Սեյսմիկ անվտանգության առումով խոցելի 26 գերակա դպրոցների ցանկը խնդրում եմ հաստատել և ապահովել կա՛մ վերակառուցումը, կա՛մ ամբողջությամբ կառուցումը»,- ասաց Պապիկյանը:
Նմանատիպ նյութեր
1611 դիտում
10:44 28-06-2021
Սահմանամերձի կարգավիճակում հայտնված բնակավայրերը անվտանգության առումով շարունակում են մնալ խոցելի.Տ. Աբրահամյան
1601 դիտում
11:27 10-06-2020
Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացման նպատակով նախորդ տարի օգտագործվել է 3.5 մլրդ դրամ
Այս բաժնից
2266 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
715 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
664 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի